«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հայտնել է, որ կցանկանար մի օր ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում։
«Ես կցանկանայի խաղալ Լա Լիգայում, ամբողջ կյանքում երազել եմ խաղալ Իսպանիայում, բայց հանգամանքներն այլ էին: Ինձնից քիչ բան էր կախված։ Այս պահին ես կենտրոնացած եմ «Չելսիում» խաղալու վրա։ Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի, իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Ալոնսոն:
Մարկոս Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Իր կարիերայի ընթացքում նա մեկ հանդիպում է անցկացրել Լա Լիգայում 2009/10 մրցաշրջանում։
2021/22 մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։