«Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը հույս ունի, որ կարող է ազգային հավաքականի հետ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։
«Ակնհայտ է, որ նախորդ անգամ մենք կարող էինք հասնել աշխարհի առաջնություն, բայց չհասանք մեր նպատակին:
Մեր թիմը քաղցած է, մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի այս անգամ դուրս գանք աշխարհի առաջնություն։
Մենք չենք ցանկանում նորից անհաջողությունների միջով անցնել, այնուամենայնիվ, անձամբ ես ոչնչի համար չեմ ափսոսում։
Անցյալի պատմությունը ինձ և թիմի մնացած անդամներին շատ բան է սովորեցրել, բայց հիմա մենք ավելի ինքնավստահ ենք դարձել և խաղերի ենք գնում այն համոզմամբ, որ կարող ենք հաղթել»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
ԱՄՆ-ի հավաքականն ԱԱ-2022-ի Հյուսիսային Ամերիկայի ընտրական մրցաշարի աղյուսակում 2-րդն է՝ 11 խաղում վաստակած 21 միավորով։
Մրցաշարի ուղեգիր նվաճելու համար ամերիկացիները պետք է լինեն լավագույն եռյակում: