«Էվերթոնի» առանցքային ֆուտբոլիստն այլևս չի խաղա այս մրցաշրջանում

«Էվերթոնի» վինգեր Անդրոս Թաունսենդը ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, հայտնում է The Guardian-ը։

30-ամյա խաղացողը հարկադրված լքեց խաղադաշտը մարտի 20-ին կայացած Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման 17-րդ րոպեին (0:4):

Թաունսենդի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք և նա հաջորդ շաբաթ վիրահատության կենթարկվի:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: