«Բարսելոնան» դժգոհ է Ռոնալդ Արաուխոյի գործակալի պահանջներից

«Բարսելոնայի» և պաշտպան Ռոնալդ Արաուխոյի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա, հայտնում է TV3-ը: Կատալոնական ակումբը 23-ամյա խաղացողի գործակալի պահանջները շատ բարձր է համարում։

Ուրուգվայցի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ֆլավիո Պերչմանը ներկայացրել է պահանջներ, որոնք ակումբի ղեկավարությունը չափազանցված է համարում։ Պաշտպանի գործակալը ցանկանում է օգտվել անգլիական ակումբների հետաքրքրությունից՝ իր հաճախորդի համար ավելի լավ պայմաններ ձեռք բերելու համար:

Արաուխոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։