Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան խոսել է ԱԱ-2022-ի՝ Թուրքիայի ընտրանու հետ առաջիկա կիսաեզրափակիչ անցումային խաղի մասին:
«Թուրքիան հեշտ մրցակից չէ, բայց մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար։ Պորտուգալիան պետք է գործի արդյունավետ՝ հնարավորություններից լիարժեք օգտվելու համար։ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար մենք պետք է լավ թիմային ոգի պահպանենք։ Կարևոր է գոլ խփել, բայց կարևոր է նաև մրցակիցներին հնարավորություններ չտալը։
Այս խաղին պետք է մոտենանք պատասխանատվության զգացումով, բայց պետք չէ դա շատ կարևորել։ Սա ֆուտբոլ է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել, և որակներ ունենք եզրափակիչ դուրս գալու համար։ Մենք կենտրոնացած ենք աշխարհի առաջնություն դուրս գալու վրա»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: