Անգլիացի հայտնի հարձակվող Ջերմեյն Դեֆոն որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա կարիերան ավարտելու մասին հայտարարել է 39 տարեկանում։
«22 տարի խաղալուց հետո ես որոշեցի ավարտել կարիերաս: Սա իսկապես դժվար որոշում էր: Ես անհավատալի ճանապարհորդություն ունեցա և շնորհիվ ֆուտբոլի հանդիպեցի զարմանալի մարդկանց: Այժմ անհամբերությամբ սպասում եմ որոշ ժամանակ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ, նախքան կարիերայիս հաջորդ գլուխը բացելը»,- սոցցանցերի իր էջերում գրել է Դեֆոն։
Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել «Վեսթ Հեմում», «Թոթենհեմում», «Պորթսմութում», «Ռեյնջերսում» և այլ ակումբներում: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 57 խաղում նա խփել է 20 գոլ։