Նիկո Գոնսալես. «Եթե «Բարսելոնան» ցանկանա, ես այտեղ կմնամ ամբողջ կյանքում»

Կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը հայտարարել է, որ կարող է իր կյանքի մնացած մասն անցկացնել «Բարսելոնայում»:

«Կապտանռնագույնների» ֆուտբոլիստը պատասխանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին հարցին: Իսպանացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

«Շուտով մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Դա կարևոր պահ կլինի իմ ապագայի համար։

Եթե ​​«Բարսան» ցանկանա, ես կմնամ ամբողջ կյանքում»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: