«Ռոման» խոշոր հրաժարագին է սահմանել Թեմի Աբրահամի համար

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ հոռմեական ակումբից, հայտնում է Daily Mail-ը:

«Գայլերը» պատրաստ են վաճառել 24-ամյա ռմբարկուի տրանսֆերն առնվազն 100 միլիոն ֆունտի դիմաց, նշում է աղբյուրը:

Միևնույն ժամանակ, հարձակվողի նախկին ակումբը՝ «Չելսին», իրավունք ունի 2023 թվականից ետ գնել նրա տրանսֆերը 67 միլիոնով։

Նշվում է, որ Աբրահամի տեղափոխությամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», սակայն «քաղաքայինների» առաջնահերթությունը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։