«Բարսելոնան» հետաքրքրված է «Այաքսի» հարձակվող Անտոնիի ծառայություններով, հայտնում է UOL-ը: Նշվում է, որ բրազիլացին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի կատալոնացիների առաջնային թիրախը։
«Բարսայի» պաշտպան Դանի Ալվեսը, ով Անտոնիի հետ հանդես է եկել «Սան Պաուլոյի» կազմում՝ 2019-2020 թվականներին, առանցքային դեր է խաղում բանակցային գործընթացում, հայտնում է աղբյուրը։
Ամստերդամյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել հարձակվողից:
22-ամյա Անտոնին 2021/22 մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։