«Միլանը» և Զլատան Իբրահիմովիչը շուտով բանակցություններ կվարեն

«Միլանը» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի վերջին իտալական ակումբի ներկայացուցիչները մտադիր են քննարկել 40-ամյա ռմբարկուի հետ քննարկել նոր համաձայնագիրը։ «Միլանը» պատրաստ է շվեդ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ չհաշված բոնուսները։

2021/22 մրցաշրջանում Իբրահիմովիչը «ռոսոներիների» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։