«Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆատին մոտ է ազդրի վնասվածքից ապաքինվելուն: Այս մասին հայտնում է Marca-ն:
19-ամյա խաղացողը բաց է թողել երկու ամիս, սակայն շուտով կվերսկսի մարզումները թիմի հետ:
Սպասվում է, որ «Բարսելոնան» չի արագացնի Ֆատիի վերադարձը խաղադաշտ:
Իսպանացին կարող է փոխարինման դուրս գալ ապրիլի 14-ին կայանալիք Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Այնտրախտի» դեմ պատասխան հանդիպմանը կամ երեք օր անց՝ Լա Լիգայի «Կադիսի» դեմ խաղում: