«Լացիոյի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբրիցիո Ռավանելին վստահ է, որ «Ռոման» իդեալական ակումբ է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար:
«Ես նրան տեսնում եմ «ջալոռոսիների» կազմում: Դիբալան Աբրահամի և Պելեգրինիի հետ կստեղծի ֆանտաստիկ հարձակողական եռյակ»,- Ռավանելիին է ցիտում Sky Sport Italia-ն՝ հղում անելով Forzaroma.info-ին։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն ամռանը կլքի թուրինյան ակումբը, քանի որ «Յուվենտուսի» ղեկավարությունը չի կարողացել համաձայնության գալ 28-ամյա խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետը «Ծեր սինյորայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։