«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի վինգեր Սերժ Գնաբրին լքել է ազգային թիմի ճամբարը, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության (DFB) մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացրել Բունդեսթիմի մարզչական շտաբը՝ 27-ամյա խաղացողի մոտ գրիպի թեթև ախտանիշների առկայության պատճառով։ Ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։
Գնաբրիի փոխարեն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրավիրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտին։