Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մահմուդ Դաուդի հետ, հայտնում է Sport1-ը։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կիսապաշտպան Ակսել Վիտցելն ամռանը կլքի ակումբը, «Բորուսիան» որոշել է 26-ամյա խաղացողին նոր պայմանագիր առաջարկել։
Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դաուդի տեղափոխությամբ հետաքրքրված է «Նյուքասլը»: