«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է Պրեմիեր Լիգայի այլ ակումբ տեղափոխվել։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ ԱՊԼ-ը ներկայացնող 2 ակումբների ղեկավարությունը կապ է հաստատել ֆրանսիացի ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Սակայն ակումբների անունները չեն նշվում:
Հաղորդվում է, որ Պոգբան դեմ չէ «Յունայթեդում» մնալուն, սակայն «կարմիր սատանաների» ղեկավարությունից պայմանագիրը երկարաձգելու առաջարկներ չեն եղել։ Պոգբայի գործող համաձայնագրի ժամկետը մանկունիանցիների հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։