ՊՍԺ-ն պայքարում է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Էրլինգ Հոլանդի համար, հայտնում է Cadena SER-ը:
Փարիզյան ակումբը ցանկանում է, որ 21-ամյա ռմբարկուն փոխարինի հարձակվող Կիլիան Մբապպեին, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:
ՊՍԺ-ն նորվեգացի ֆուտբոլիստին կառաջարկի մոտավորապես նույնքան աշխատավարձ, որն առաջարկում էր Մբապպեին նոր պայմանագրով։
Այսպիսով, ՊՍԺ-ն Հոլանդի համար կպայքարի Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» հետ։