Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պաշտպան Վարազդատ Հարոյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացել են իրենց մրցանակները:
Հիշեցնենք, որ Կապառոսը ճանաչվել էր 2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ, իսկ «լավագույն խաղացող» անվանակարգում հաղթել էր «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել պարգևատրման արարողությունից: