«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ Ռոնալդ Արաուխոյի և Գավիի հետ նոր պայմանագրերի կետերի շուրջ։
Կատալոնական ակումբը հետաքրքրված է երկու խաղացողի հետ համաձայնագրի երկարաձգմամբ։ Նրանց գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:
Սակայն, ըստ Marca-ի, և՛ ուրուգվայցին, և՛ իսպանացին մերժել են «կապտանռնագույնների» վերջին առաջարկները:
Ընդհանուր առմամբ, սա «Բարսայի» երրորդ առաջարկն էր ինչպես Արաուխոյի, այնպես էլ Գավիի համար: Սակայն դեռևս նրանց չեն բավարարում իրենց առաջարկվող պայմանները։