Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության մասին (0:4):
«Տհաճ երեկո էր, մենք անհաջողակների խումբ էինք, մեզ մոտ ոչինչ չստացվեց:
Անհրաժեշտ է մոռանալ այդ օրը և շարժվել առաջ»,- Կրոսի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։
«Ռեալը» 66 միավորով Լա լիգայի առաջատարն է, իսկ 1 հանդիպում պակաս անցկացրած «Բարսելոնան» 54 միավորով 3-րդն է: