Ռոման Աբրամովիչը ցանկանում է նոր ֆուտբոլային ակումբ գնել

«Չելսիի» սեփականատեր Ռոմա Աբրամովիչը կարող է գնել թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկը:

CNN Turk-ի փոխանցմամբ՝ ռուս գործարարը բանակցություններ է վարում «Գյոզթեփեի» սեփականատեր Մեհմեթ Սեպիլի հետ։

Ավելի վաղ Սեպիլը հայտարարել էր, որ հեռանալու է ակումբի նախագահի պաշտոնից։

Ներկայումս ակումբը ազգային առաջնությունում զբաղեցնում է 18-րդ տեղը: