Մոհամեդ Սալահի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

Իտալական «Յուվենտուսը» խոշոր առաջարկ է պատրաստում՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի համար՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո ակումբը մտադիր է միջոցներ ձեռնարկել թիմի հարձակումն ուժեղացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը դեմ չէ ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելուն։

29-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրն անգլիական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։