Երկու անվանի ֆուտբոլիստներ համալրել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահը

Ուեյն Ռունին և Պատրիկ Վիեյրան ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:

Նրանք դարձան Փառքի սրահի առաջին անդամները 2022 թվականին:

Ռունին գրեթե ողջ խաղային կարիերան անցկացրել է Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» կազմում։ Նա մրցաշարի հնգակի հաղթող է։

Պրեմիեր Լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակով (208) Ուեյնը առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Վիեյրան Անգլիայում խաղացել է «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում»: