Յոսուա Կիմիխը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոսուա Կիմիխը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած պատվաստմանը, ֆուտբոլիստը պետք է կորոնավիրուսային վարակի թեստ անցնի Գերմանիայի հավաքականի ճամբարում։

Ֆուտբոլիստը նախկինում հրաժարվել էր պատվաստվելուց՝ պատվաստումների ազդեցության վերաբերյալ երկարաժամկետ ուսումնասիրությունների բացակայության պատճառով։

Ավելի ուշ գերմանացի կիսապաշտպանը վարակվեց կորոնավիրուսով: