«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կհեռանա հռոմեական ակումբից: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Անցած նոյեմբերին 29-ամյա ֆրանսիացին մերժել էր պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը, հայտնում է աղբյուրը։
Այս պահին կիսապաշտպանը ներառված չէ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում, ուստի նա նախատեսում է հեռանալ հաջորդ մրցաշրջանից առաջ։
«Ռոման» ցանկանում է Վերետուի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 15 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը հռոմեացիների կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։