Էրիկ տեն Հագը հարցազրույցի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հարցազրույցի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի անցնելու նպատակով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ հարցազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 21-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է գլխավոր մարզչի վերաբերյալ որոշում կայացնել մինչև հաջորդ ամսվա վերջ և մրցաշրջանի ավարտից հետո հնարավորինս շուտ հայտարարել նշանակման մասին։

Տեն Հեգի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։