Չնայած որ «Ռեալի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ակումբի իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտիին, ակումբի երկրպագուները չեն կարողանում ներել նրան «Բարսելոնայի» դեմ խաղում կրած խայտառակ պարտության համար և քվեարկությամբ արդեն ընտրել են Անչելոտտիին «փոխարինողին»։
Ըստ իսպանական AS պարբերականի՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները թիմի ղեկին ուզում են տեսնել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին:
Այժմ նա մարզում է բասկյան «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը, որն արդեն հանդես է գալիս Սեգունդայում։
Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: