Մարսել Զաբիցերը խնդիրներ ունի Յուլիան Նագելսմանի հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Bild-ը, ֆուտբոլիստը դժգոհ է գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից։

Ըստ աղբյուրի՝ Զաբիցերն ու Նագելսմանը գործնականում չեն շփվում, ինչը դուր չի գալիս ֆուտբոլիստին։

Զաբիցերը «Բավարիա» է տեղափոխվել անցյալ ամառ «Լայպցիգից»: Նա պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։