«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է բաց թողնել մարտին կայանալիք Ֆրանսիայի հավաքականի ընկերական խաղերը:
Ըստ RMC-ի, մարզչական շտաբը թույլ է տվել ֆուտբոլիստին հեռանալ թիմի ճամբարից անձնական պատճառներով: Կիսապաշտպանը կփորձի հնարավորինս շուտ վերադառնալ։
Բացի այդ, Պրեսնել Կիմպեմբեն (բրոնխիտ), Ուգո Լյորիսը (ազդրի հետ կապված խնդիրներ) և Մայք Մենյանը (աքիլեսյան մկանի վնասվածք) դեռ պատրաստ չեն մարզվել ընդհանուր խմբում։
Ֆրանսիայի հավաքականը մարտի 25-ին կխաղա Կոտ դ’Իվուարի, իսկ մարտի 29-ին ՀԱՀ-ի հետ: