Զլատան Իբրահիմովիչ.«Կարծում եմ, որ իմ հեռանալը հիասթափեցնող կլինի երկրպագուների համար, որոնք այլևս երբեք չեն տեսնի ինձ խաղադաշտում»

Զլատան Իբրահիմովիչը կիսվել է կարիերայի հնարավոր ավարտի հետ կապված մտքերով.

«Ես մի փոքր խուճապ եմ զգում կարիերաս ավարտելու հեռանկարի պատճառով, իհարկե, կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ արդյունքի հասնել:

Գիտեմ, որ երբեք չեմ զգա այն ադրենալինը, որը զգում եմ, երբ ավարտեմ ելույթներս, ֆուտբոլիստները սովոր են արթնանալ, մարզվել, և խաղալ ամեն շաբաթ, դա շարունակվում է 20-25 տարի, տարօրինակ զգացողություն կլինի ապրել այլ ռեժիմով:

Կարծում եմ, որ իմ հեռանալը հիասթափեցնող կլինի նաև երկրպագուների համար, որոնք այլևս երբեք չեն տեսնի ինձ խաղադաշտում: »,- ասել է «Միլանի» և Շվեդիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը։