Գարի Նևիլ. «Այս պահին Արտետան և ֆուտբոլիստները աներևակայելի ճնշման տակ են»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Գարի Նևիլը մեկնաբանել է «Արսենալի» արդյունքները Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ չես կարող լիովին վստահ լինել, որ  «Արսենալում» ամեն ինչ կարգին է:

Այս պահին Արտետան և ֆուտբոլիստները աներևակայելի ճնշման տակ են, քանի որ նրանց երկրպագուների սպասելիքներն անիրական են թվում:

Երկրպագուները ցանկանում են ակումբին տեսնել Չեմպիոնների Լիգայում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում SkySport-ը։