Մանուել Նոյեր. «Ես նպատակ չունեմ 2024 թվականին լինել ազգային թիմի հիմնական դարպասապահը»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է ապագայի մասին իր ծրագրերով.

«Ես նպատակ չունեմ 2024 թվականին լինել ազգային հավաքականի հիմնական դարպասապահը, պարզապես ցանկանում եմ խաղալ ազգային հավաքականում այնքան ժամանակ, որքան դա ինձ դուր է գալիս և այնքան ժամանակ, որքան կկարողանամ: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը։ Իհարկե, իմ ելույթները պետք է համապատասխանեն խաղի ընդհանուր որակին»,- ասել է Նոյերը Գերմանիայի հավաքականի մամուլի ասուլիսում։

Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2009 թվականից։