«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն չի հավատում ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի այն պնդմանը, որ նրա գլխավորած թիմը չի պայքարում Ա Սերիայում հաղթելու համար։
«Մաքսը ստախոս է։ Նա ստում է՝ ասելով, որ չի հավատում տիտղոսի համար պայքար մղելու հնարավորությանը։
Որքան շատ է Ալեգրին դա պնդում, այնքան մեծանում է վստահությունը, որ «Յուվեն» կարող է հաղթել առաջնությունում»,- Կանավարոյի խոսքը մեջբերում է Il Mattino-ն։