«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մաթեուս Նունեսի ծառայություններով, հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը գնահատում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 23-ամյա պորտուգալացուն գնելու հնարավորությունը։
Պոտենցիալ գործարքի գումարը գնահատվում է 40 մլն եվրո։
2021/22 մրցաշրջանում Նունեսը «Սպորտինգի» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: