«Միլանը» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա բելգիացին իտալական ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Ֆուտբոլիստը մերժել է Պրեմիեր Լիգայի և Գերմանիայի առաջնության երեք անանուն ակումբների առաջարկները։
Հարձակվողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը, բելգիացին կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
2021/22 մրցաշրջանում Օրիգին 14 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։