Խուան Ռոման Ռիկելմե. «Մենք պետք է ընդունենք, որ Մեսսին նույնը չէ, ինչ տասը տարի առաջ»

Խուան Ռոման Ռիկելմեն կիսվել է Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով.

«Մենք պետք է ընդունենք, որ Մեսսին նույնը չէ, ինչ տասը տարի առաջ։ Ժամանակի ընթացքում նա գնալով կատարելագործվում է:

Կարիերայի սկզբում նա ավելի արագաշարժ էր, սակայն Լեոն տուգանային հարվածներ չէր կատարում, հիմա այս առումով արգենտինացին լավագույնն է: Նա հանճար է։ Ես նրան շատ եմ սիրում»,- ասել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ու «Բոկա Խունիորսի» փոխնախագահը։