Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեի՝ Covid-19 թեստը թեստը դրական է եղել և նա չի մասնակցի 2022 թվականի աշխարհի առաջնության Թուրքիայի դեմ հինգշաբթի օրը կայանալիք անցումային խաղին։
«Պորտուի» ֆուտբոլիստի փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել «Լիլի» պաշտպան Տիագու Ջալոն, ով մինչ այդ գտնվել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի ճամբարում։
«Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ժոզե Սան նույնպես հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական՝ փոխարինելու Անտոնի Լոպեշին: Ազգային հավաքականի բժշկական շտաբը համարել է, որ «Լիոնի» դարպասապահը պատրաստ չէ մասնակցել առաջիկա խաղին։