«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Լուիս Դիասի ազդեցության մասին ակումբի խաղի վրա:
«Նման ֆուտբոլիստներից անմիջապես հրաշքներ չես սպասի: Սակայն նա մոտ է դրան։ Միշտ էլ կան պատճառներ, երբ պայմանագիր ես կնքում խաղացողի հետ: Դիասի դեպքում դա նրա խաղի որակն է: Երբ մենք տեսանք Դիասին, անմիջապես հասկացանք, որ նա կհամապատասխանի մեզ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Դիասը «Լիվերպուլի» հետ պայմանագիր է կնքել 2022 թվականի հունվարին: Անգլիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում 25-ամյա կոլումբիացին մերսիսայդցիների կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։