Մաուրիցիո Սարրիի ապագան «Լացիոյում» հարցականի տակ է

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ Մաուրիցիո Սարրիի ապագան «Լացիոյում» հարցականի տակ է:

Հռոմեական դերբիում 0:3 հաշվով կրած պարտությունն ակումբի ղեկավարության մոտ անհանգստություն է առաջացրել: Միևնույն ժամանակ Սարրին ևս կասկածներ ունի ակումբում մնալու հարցում։ 63-ամյա մասնագետը դժգոհ է եղել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարված աշխատանքից և սպասում է, որ ամռանը նոր համալրումներ կլինեն:

«Յուվենտուսի», «Նապոլիի» և «Չելսիի» նախկին մարզիչը «Լացիոյի» հետ կապված է 2 տարվա պայմանագրով: Հռոմեական ակումբը Սարրիի գլխավորությամբ Ա Սերիայի 2021/22 խաղարկությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: