Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն բարձր է գնահատել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի կատարած աշխատանքը «Էլ Կլասիկոյում» 4:0 հաշվով հաղթանակից հետո:
«Ես շատ զարմացա (այս արդյունքից): Ես հետևում եմ իսպանական ֆուտբոլին, տեսա այն ճգնաժամը, որի միջով անցավ «Բարսան», Չավիի գալով այն շատ է ավելացրել։
Հիմա ես տեսնում եմ հիանալի թիմի, շատ ագրեսիվ, պրեսինգային թիմի և «Բարսելոնայի» ավանդական կարգը: Այս «Բարսան» հիանալի տեսք ունի»,- ասել է բրազիլացին «կապտանռնագույնների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: