«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին և «կարմիր սատանաների» մի քանի խաղացողների՝ մանկունիանցիների՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո մարզական միջոցառումներին մասնակցելու համար։
Մասնավորապես, Նևիլը դժգոհ է, որ Ռանգնիկը ներկա է գտնվել Անգլիայի և Վեստ Ինդիայի միջև կրիկետի հանդիպմանը։
«Ես հիշում եմ մի ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները, մարզիչներն ու ղեկավարները նույնիսկ չէին գնա տեղական իտալական ռեստորան տնային ոչ-ոքից հետո, ոչ թե եվրոպական մրցաշարից դուրս մնալուց հետո:
Ես ակնկալում եմ, որ նրանք իրենց կյանքով կապրեն հանգստյան օրերին, բայց նրանք պետք է լռեն: Չեմ կարծում, որ եթե դու դուրս ես մնացել Չեմպիոնների Լիգայից, Անգլիայի գավաթից և լիգայի գավաթից, ու դու կաղում ես Պրեմիեր Լիգայում, ապա չափազանցություն կլինի, որ նրանց պահանջենք լռել»,- գրել է Նևիլը սոցցանցերի իր էջերում: