«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել ՊՍՎ-ն, հայտնում է Eindhoven Dagblad-ը:
Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը, ով այժմ մարզում է հոլանդական ակումբի երիտասարդական թիմը, լավագույն ընտրությունն է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար:
Հավելենք, որ ՊՍՎ-ն այս պահին Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջատար «Այաքսին» զիջելով 2 միավորով: