Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային ընտրանու հետ։

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին փետրվարի 12-ին կիմանա իր մրցակիցներին Ազգերի լիգայի խաղարկությունում։