AS-ը հաղորդում է, որ «Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է միանալ «Գալաթասարային»։
Ըստ աղբյուրի՝ «Գալաթասարայը» 32-ամյա գերմանացուն դիտարկում է որպես իր հիմնական նպատակ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Օքան Բուրուկը հետաքրքրված է նրանով։ Հաղորդվում է, որ «Գալաթասարայը» նախ բանակցություններ է վարելու խաղացողի հետ, ապա պաշտոնական առաջարկ է ներկայացնելու մադրիդյան ակումբին։
Ռյուդիգերը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 161 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը գերմանացու արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։