«Ռեալ Մադրիդի» դարպասապահը կարող է հունվարին տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։

Defensa Central-ի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» հետաքրքրված է 26-ամյա ուկրաինացու ծառայություններով։

Լոնդոնյան ակումբը քննարկում է դարպասապահների շարքը ուժեղացնելու հնարավորությունը, և Լունինը հունվարին հնարավոր տրանսֆերի հիմնական թեկնածուներից մեկն է։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Թոթենհեմը» պատրաստ է նրա համար առաջարկել 12-ից 15 միլիոն եվրո։ Սակայն, ըստ աղբյուրի, իսպանական ակումբը նպատակահարմար չի համարում ուկրաինացուն բաց թողնելը մրցաշրջանի կեսերին։

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը դեռևս ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Ռեալ Մադրիդի» հիմնական թիմի կազմում։