«Ռեալ Մադրիդը» և Վինիսիուսը կարևոր որոշում են կայացրել

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Ռեալ Մադրիդը» որոշել են երկարաձգել իրենց պայմանագիրը, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել, և վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Վինիսիուսի և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև կոնֆլիկտի մասին տեղեկությունները, չեն խանգարի պայմանագրի երկարաձգմանը։

«Ռեալ Մադրիդը» Վինիսիուսին ձեռք է բերել «Ֆլամենգոյից» 2018 թվականին 45 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 338 հանդիպում՝ խփելով 111 գոլ և կատարելով 87 գոլային փոխանցում։

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։