«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Յոզուա Զիրկզեի ծառայություններով, ըստ Corriere dello Sport-ի։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա հոլանդացին դիտարկվում է վարձակալության պայմանագրով։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագրում ներառել պարտադիր 30 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Միլանը»։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։