Ռոբերտ Լևանդովսկին հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի պլանավորում լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ըստ Sky Sports-ի։

Ըստ աղբյուրի՝ 37-ամյա լեհ հարձակվողը անգամ չի մտածում այս ամռանը կարիերան ավարտելու մասին։

Լևանդովսկին այս մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով յոթ գոլ։

Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի նկատմամբ հնարավոր հետաքրքրություն ունեն իտալական «Միլանը» և թուրքական «Ֆեներբահչեն»։ Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։