La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի առաջատար ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ։
25-ամյա սերբի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Հունվարից սկսած նա ազատ կլինի բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
Աղբյուրի համաձայն՝ Վլահովիչի իրավիճակին հետևում են «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկո Մադրիդը» և «Թոթենհեմը»։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։