ԱԱ-2026. Հայաստան – Հունգարիա․ առաջին կեսից հետո պարտվում ենք

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Հունգարիայի ընտրանու հետ։

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0-1 հաշվով։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը անցավ հյուրերի տարածքային և դիրքային առավելությամբ։

Հանդիպման 33-րդ րոպեին Բարնաբաս Վարգան գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

F խմբի մրցաշարային աղյուսակը այս պահի դրությամբ․