«Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Վիտինյային ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ։
Այս մասին հայտնում է Caught Offside-ը:
Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» սկաուտական բաժինը 25-ամյա ֆուտբոլիստին համարում է Եվրոպայի ամենատեխնիկապես օժտված կիսապաշտպաններից մեկը։
ՊՍԺ-ն կարող է բանակցություններ սկսել Վիտինյայի համար, եթե ստանա 130 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Լիվերպուլից» բացի, պորտուգալացի ֆուտբոլիստին հետևում են նաև «Յուվենտուսը» և «Արսենալը»։
Այս մրցաշրջանում Վիտինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։